Թուրքիայի վարչապետն ԱՄՆ-ին հորդորել է արագացնել Գյուլենի արտահանձնման գործընթացը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ԱՄՆ-ին հորդորել է արագացնել հոգևոր գործիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հանձնման գործընթացը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Թուրք վարչապետի խոսքով՝ Թուրքիան և ԱՄՆ-ը հանձնման մասին երկկողմանի համաձայնագիր ունեն, դրա համար Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու գործընթացը չպետք է երկարաձգվի:
«Մենք ցանկանում ենք արագացնել այդ գործընթացը, այդ մարդը հեղաշրջման առաջնորդն է: Ինչի՞ ենք մենք սպասում: Երկու երկրների միջև պայմանավորվածությունները կոնկրետ են»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը Ստամբուլում:
Ավելի վաղ Վաշինգտոնն Անկարային խնդրել էր ապացույցներ ներկայացնել, որ Գյուլենը մասնակցել է հուլիսյան հեղաշրջման փորձին: