Թուրքիան պահանջում է արտաքսել Գյուլենի՝ Գերմանիայում թաքնվող կողմնակիցներին
Թուրքիայի ազգային հետախուզությունը Գերմանիայի հետախուզական ծառայությունից պահանջում է համագործակցել ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին փնտրելու և արտաքսելու հարցում: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Spiegel» գերմանական թերթին, որը վկայակոչում է գաղտնի փաստաթղթերը:
Անկարան Գյուլենին մեղավոր է համարում հուլիսի 16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գործում:
Ինչպես գրում է գերմանական օրաթերթը, ավելի վաղ թուրքական իշխանությունները ԳԴՀ են ուղարկել 40 հայտ՝ հոգևոր գործչի կողմնակիցներին փնտրելու, և 3 հայտ՝ նրանց արտաքսելու մասին:
«Spiegel»-ը գրում է, որ Թուրքիան արդեն պաշտոնական նախազգուշացում է ուղարկել Գերմանիայի 11 դաշնային հողերին՝ Գյուլենի և նրա կողմնակիցների վտանգավոր լինելու մասին, սակայն գերմանացի իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել այդ հորդորներին և սկսել են հետևել գործչի կողմնակիցներին: