Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ժյուրիի 6 անդամների անունները (տեսանյութ)
Առաջին ալիքի հեռուստադիտողները շատ շուտով հնարավորություն կունենան հետեւելու «Դեպի եվրատեսիլ» նոր երաժշտական մեգանախագծի ընթացքին, որի մեկնարկը կլինի աշնանը: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներին հնարավորություն կտրվի հետեւելու մրցութային դժվարին պայքարին, որը արտիստների համար կդառնա ճանապարհ «դեպի եվրատեսիլ»:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3. Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան և Եսայի Ալթունյան:
Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից և կտևի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու «Եվրատեսիլ-2017»-ին: Հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում: