Թուրքիան մտադիր է ակտիվացնել Սիրիայի կոնֆլիկտը լուծելու իր ջանքերը
Թուրքիան մտադիր է մոտակա կես տարում ակտիվացնել Սիրիայի կոնֆլիկտի լուծման ջանքերը: Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք կարծում ենք, որ արյունահեղությունը պետք է դադարեցնել, մահանում են անմեղ մարդիկ: Հենց դրա համար էլ Թուրքիան ավելի ակտիվ կլինի՝ փորձելով կանգնեցնել մոտակա վեց ամիսների ընթացքում իրավիճակի վատթարացումը»,- հայտնել է Թուրքիայի վարչապետը:
Յըլդըրըմի խոսքով՝ Թուրքիայի ջանքերն ուղղված են էթնիկական հատկություններով պայմանավորված երկրի պառակտումը կանխելու վրա, մասնավորապես՝ քրդերի՝ տարածաշրջանում վերահսկղություն ստանալու սկզբունքների հետ կապված:
Թե կոնկրետ ինչպիսի միջոցների կդիմի Անկարան կոնֆլիկտը կարգավորելու համար, որն արդեն ընթանում է շուրջ 5 տարի, Յըլդըրըմը չի հայտնել: