Հեղաշրջման փորձի համար երբեք չենք մեղադրել ԱՄՆ-ի կառավարությանը. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ երկրում հուլիսին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի համար երբեք չեն մեղադրել ԱՄՆ կառավարությանը: Այս մասին գրում է Trend.az-ը՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
Չավուշօղլուի խոսքով՝ Գյուլենի արտահաձման հետ կապված բանակցությունները, ով կապված է հեղաշրջման փորձի հետ, կարող է այնպիսի կարծիք ստեղծել, որ հենց ԱՄՆ-ն է կանգնած այդ հեղաշրջման փորձի հետևում: Թուրքիան հիմա ևս հանդես է գալիս Գյուլենի արտահանձման պահանջով: Ավելի վաղ, Թուրքիայի դատարանը Գյուլենի ձերբակալման մասին որոշում էր կայացրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ին իրականացված հեղաշրջման փորձն անհաջողության էր մատնվել: Թուրքիայի իշխանությունները ևս հանդես եկան հայտարարությամբ, ասելով, որ ռազմական հեղաշրջումը ձախողվել է: Սկսվեցին մասսայական ձերբակալություններ, որոնք մինչև այսօր շարունակվում են:
Թուրքիայի նախագահ Էրդողանը ևս հանդես էր եկել հայտարարությամբ, ասելով, որ ռազմական հեղարջման ձախողված փորձի արդյունքում կա 246 զոհ, իսկ 2000-ից ավելին վիրավորվել էր: Հուլիսի 20-ին Էրդողանը նաև հայտարարեց երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ 3 ամիս ժամկետով: