Անկարայում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետի անձնակազմի 18 աշխատակից
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կատարելու գործի շրջանակներում ձերբակալվել է Թուրքիայի վարչապետի անձնակազմի 18 աշխատակից: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում տալով թուրքական «Անադուլու» գործակալությանը:
Նշվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Անկարայի գլխավոր դատախազությունը:
Մոտ ժամանակներս ձերբակալվածները կգանգնեն դատարանի առաջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձը ձախողվել էր: