Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին գրքի հեղինակն ԱՄՆ-ին 6.6 մլն դոլար կվճարի
ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության ուժերի նախկին մարտիկ Մեթ Բիսոնեթը, ով հեղինակել է Պակիսատնում «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբվորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի ոչնչացման հատուկ գործողության մասին գիրքը, ամերիկյան իշխանություններին 6.6 մլն դոլար կվճարի իր ստորագրած՝ գաղտնի տեղեկությունները չբացահայտելու մասին համաձայնագիրը խախտելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Նշվում է, որ Բիսոնեթը Բիսոնեթը համաձայնության է եկել ԱՄՆ իշխանությունների հետ, որոնք ավելի վաղ դատական հայց էին ներկայացրել նրա դեմ «Ոչ հասարակ օր» (No Easy Day) գրքի հրատարակման համար, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես են հատուկ գործողությամբ չեզոքացրել Ուսամա բեն Լադենին:
Բիսոնեթը գիրքը հրատարակելուց առաջ, որը նա գրել է Մարկ Օուեն կեղծանունով, Պենտագոնին և մյուս գերատեսչություններին թույլ չէր տվել գրախոսական տալ գաղտնի տեղեկությունների համար:
Այժմ, համաձայն ձեռքբերված պայմանավորվածության, Բիսոնեթը պետք է 4 տարվա ընթացքում վճարի տուգանքը, որը հավասար է գրքի վաճառքից ստացած շահույթին:
Հիշեցնենք, որ «Ալ Քայիդան» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: