Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը, համաձայն, որի Իսրայելը 25 օրվա ընթացքում Թուրքիային միանվագ 20 մլն դոլար փոխհատուցում է վճարելու: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press գործակալությանը:
Փոխհատուցումը փոխանցելու են 2010-ին «Ազատության նավատորմ»-ի միջադեպից տուժածների ընտանիքներին: Ընդ որում, նշվում է, որ Իսրայելի որոշ քաղաքացիներ միջադեպի պատճառով քրեական կամ նյութական պատասխանատվության չեն ենթարկվի: Իսրայելի կառավարությունն արդեն վավերացրել է համաձայնագիրը:
Նշվում է նաև, որ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացել էին 2010թվականին մայիսին, երբ իսրայելցի զինվորակաները գրոհով վերցրել էին թուրքական նավը, որը հումանիտար օգնություն էր տանում Գազայի հատված: