ԱՄՆ-ը չի գտնի ինձ արտահանձնելու համար հիմքեր. Գյուլեն
Իսլամական հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձի մեջ, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի գտնի օրինական հիմքեր Թուրքիայի ուղարկած փաստաթղթերում, որպեսզի արտահանձնի իրեն: Այս մասին հաղորդում է «Al Arabia» հեռուսատաալիքը:
«Չեմ կարծում, որ Ամերիկան նման սխալ որոշում կկայացնի և գործ կունենա համաշխարհային հանրային կարծիքի հետ: Դա հավանական է միայն այն դեպքում, եթե խաբվի Թուրքիայի մերկապարանոց հայտարարություններից: Թուրքիան արդեն իմ ձերբակալման մասին հարցում է ուղարկել, սակայն ԱՄՆ-ի դատարանը մերժել է այն, ըստ իմ աղբյուրների»,- նշել է Գյուլենը հեռուստաալիքի հետ զրույցում:
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի ուղարկած փաստաթղթերում ոչ մի հիմքեր և իրավական նշանակություն ունեցող մեղադրանքներ չկան: