Թուրքիայում ձերբակալվել են Դինքի գործով վճիռ կայացրած դատավորին
Թուրքիայում ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա կողմնակիցների դեմ հետապնդումների շրջանակներում ձերբակալվել է նաև Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանի նախագահ Ռուսթեմ Էրյըլմազը։ Այս մասին հաղորդում է «Milliyet»-ը:
Էրյըլմազին էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով վճիռը։ Ձերբակալված դատավորը մեղադրվում է գյուլենականների ահաբեկչական կառույցին անդամակցելու մեջ։
Հիշեցնենք, որ Էրյըլմազիի կայացրած վճիռը վճռաբեկ դատարանը բեկանել է և այժմ նոր դատավարություն է ընթանում։