Ծննդաբերություն՝ օդում. կինն աղջիկ է ունեցել 10 000 մետր բարձրության վրա (լուսանկարներ)
«Cebu Pacific» ֆիլիպինյան ավիաընկերության ինքնաթիռը Դուբայից Ֆիլիպինններ թռչելիս ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Հայդարաբադ քաղաքում՝ Հնդկաստանի հարավում: Պատճառն ինքնաթիռում սկսված ծննդաբերությունն է եղել: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
«Կնոջ ծննդաբերությունը սկսվեց թռիչքի 5-րդ ժամին, երբ ինքնաիթռն իր ուղղությունը թեքեց Դուբայից Ֆիլիպիններ: Նա պետք է ծննդաբերեր հոկտեմբերին, դրա համար էլ սա մեծ անակնկալ էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ականատեսներից մեկը:
Խուճապի մատնված բորտուղեկցորդներն արագ բժշկական օգնություն են կազմակերպել: Բարեբախտաբար, ինքնաթիռում երկու բժիշկ է եղել: Ծննդաբերությունն այնքան հանգիստ է անցել, որ երեխայի ծնունդի մասին ուղևորներն իմացել են միայն նրա լացից հետո: