Քրդերն իրենց վրա են վերցրել Թուրքիայում 5 մարդու կյանք խլած պայթյունի պատասխանատվությունը
Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն իր վրա է վերցրել Էլյազիգ քաղաքում՝ երկրի արևելքում, տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, որը հինգ մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը;
Երկու պայթյուն տեղի էր ունեցել Վան և Էլյազիգ քաղաքներում: Էլյազիգում, ինչպես հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հինգ մարդ էր մահացել, Վանում՝ 3: Երկու ահաբեկչությունների հետևանքով վիրավորվածների թիվը 290-ից ավելի է:
Նույն օրվա ընթացքում երրորդ պայթյունը տեղի էր ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու: Մահացել էր 5 զինվորական, տուժել՝ 4-ը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը այդ ահաբեկչություններից հետո հայտնել էր երկրում ահաբեկչական վտանգի մակարդակի բարձրացման մասին: