Հայտնի է ամառվա ամենաոճային կնոջ անունը
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կրկին ճանաչվել է ամառվա ամենաոճային կինը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին: Հարցմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի բնակչուհիները:
Ինչպես գրում է թերթը, նախկին միսս Միդլթոնն առաջ է անցել Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քենդալ Ջեններից և Ջիջի Հադիդից, դերասանուհիներ Ջենիֆեր Էնիսթոնից և Սիեննա Միլլերից:
Պատասխանելով այն հարցին, թե ում ամառային ոճը բարելավվելու կարիք ունի, հարցմանը մասնակցած անձինք առավել հաճախ տվել են մոդել և բիզնես-լեդի Քեթի Փրայսի անունը: Անտիռեյտինգում են նաև երգչուհիներ Ռիտա Օրան և Շերիլ Քոուլը: