Ադրբեջանցի «օրենքով գողի» սպանության գործով 3 ադրբեջանցի և մեկ թուրք է ձերբակալվել
Թուրքիայում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել չորս մարդու Ստամբուլում քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի սպանության գործով: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով թուրքական «Milliyet» թերթին:
Ինչպես հաղորդում է թերթը, բերման ենթարկվածներից երեքը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ մեկը՝ Թուրքիայի:
Այս պահին նրանց հարցաքննում են ոստիկանությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին քրդերն են սպանել: