5 միլիոն դոլար՝ Դեդ Հասանի սպանության հնարավոր պատվիրատուի գլխի դիմաց
Բիզնեսի մրցակիցները 5 միլիոն դոլար են առաջարկել Դեդ Հասանի սպանության հնարավոր պատվիրատուի գլխի դիմաց: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում տալով «Hurriyet» թերթին:
«Ռուսական մաֆիայի առաջնորդ Ռովշան Ջանիևի գլխի համար 5 միլիոն դոլար է առաջարկվել: Նա սպանվել է Բեշիքթաշի հյուրանոցից դուրս գալու ժամանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Թերթը նշում է, որ դեպքի վայրում հայտնաբարվել է նաև զենք, որը պատկանել է Ջանիևին:
«Ոստիկանությունը դեպքի վայրում հայտանաբերել է իսրայելական արտադրության «UZI» խլացուցիչով ատրճանակ, որը պատկանել է ռուսական մաֆիայի ադրբեջանցի առաջնորդին»,- նշում են նյութի հեղինակները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Թուրքիայում սպանվել է Դեդ Հասանի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևը` «Ռովշան Լենկորանսկի» մականունով: Նրան թաղել են Ադրբեջանի հարավում՝ հայրենի Լենկորանի քաղաքում:
Սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել Ադրբեջանի սկզբից մեկ, այնուհետև ևս երկու քաղաքացու: Նրանք Ջանիջևի շրջապատից են եղել: