Կիրա Նայթլին խոստովանել է, որ արդեն 5 տարի է՝ կեղծամներ է կրում
«Օսկար»-ի թեկնածու բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին հայտնել է, որ արդեն հինգ տարի է` ինչ կեղծամներ է կրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «People»-ին:
Ինչպես բացատրել է դերասանուհին, տարբեր ֆիլմերի համար նա ստիպված է եղել բազում անգամներ ներկել մազերը: «Ամեն ինչ այնքան վատ էր դասավորվել, որ իմ վարսերը սկսեցին թափվել»,- խոստովանել է 31-ամյա դերասանուհին:
Դրա համար, դերասանուհու խոսքով, վերջին հինգ տարիների ընթացքում նա ստիպված է եղել կեղծամներ կրել, և դա «լավագույնն է, որ երբևէ տեղի է ունեցել իր մազերի հետ»:
Այս պահին դերասանուհու բնական վարսերը վերականգնվում են, սակայն նա ստիպված է եղել փոխել իր ոճը մայրանալու պատճառով: «Բնականից իմ մազերը խենթ, գանգուր են, և ծննդաբերելուց հետո դրանք 10 անգամ ավելի են փարթամացել: Այժմ ես շատ խճճված մազեր ունեմ»,- գանգատվել է դերասանուհին: