Քրդերից բարևներ՝ Ռովշանին. ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին քրդերն են սպանել. ԶԼՄ-ներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Թուրքիայում սպանվել է Դեդ Հասանի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևը` «Ռովշան Լենկորանսկի» մականունով:
«Օրենքով գող»-ի վրա հարձակվել են երկու զինված անձինք Ստամբուլում: Նրա վարորդը ևս վիրավորվել է: Վերջինիս կյանքը ևս փրկել չի հաջողվել:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ «օրենքով գող»-ին սպանել են քրդերը, ովքեր վաղուց են ցանկացել վրեժ լուծել Դեդ Հասանի սպանության համար:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հիվանդանոցը հերքել էր, որ Ջանիևը մահացել է: