Վիկտորիա Բեքհեմին զարմացրել է իր իսկ լուսանկարը
Ի տարբերություն շատ հայտնիների, 42-ամյա Վիկտորիա Բեքհեմը հազվադեպ է Ինստագրամի իր հետևորդներին ուրախացնում նոր լուսանկարներով: Ավելին, նա, չնայած իր գեղեցիկ կազմվածքին նախընտրում է հրապարակել ոչ թե մերկ լուսանկարներ, այլ լուսանկարներ, որոնցում ցուցադրում է «Victoria by Victoria» սեփական բրենդի հագուստները: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Պատահական չէ, որ երկրպագուները շատ են ուրախացել, երբ Վիկտորիան հրապարակել է լողազգեստով լուսանկար, որտեղ էրոտիկ դիրքով հեծնել է ոսկեգույն փչովի կարապին:
Ինչպես երևում է լուսանկարից, 4 երեխա ունենալը ոչ մի հետք չի թողել նրա մարմնի վրա: Վիկտորիան ավելի ու ավելի սլացիկ և ձիգ է դարձել, քան ծննդաբերությունից առաջ էր: