Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծերանալու վախից «նստած են» ներարկումների վրա
Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ ամուսնական զույգը պայքար են սկսել ծերացման գործընթացի դեմ: Այս մասին անանուն աղբյուրը հայտնել է ամերիկյան «Radar Online» հարթակին: Ըստ նրա, վերջին շրջանում զույգը շատ հաճախ է այցելում կոսմետոլոգներին:
«Համեմատեք, թե ինչ տեսք ունեն Ջոնի Դեպը, Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին: Դա այն պատճառով է, որ նրանք «նստած են» բոտոքսի և այլ ներարկումների վրա»,-նշել է աղբյուրը:
«Դերասանները պարզապես վախեցած են ծերացման գործընթացներից, այդ պատճառով էլ պատրաստ են ամեն ինչի գնալ, որպեսզի հետաձգեն նոր կնճիռների առաջացումը: Իհարկե, երիտասարդացնող պրոցեդուրաներից հետո զույգը պլաստիկ տիկնիկների տեսք է ստացել»,-նշել է ինսայդերը:
Ըստ աղբյուրի, զույգն ամենից հաճախ օգտագործում է բոտոքս և դիսպորտ: