Քրդերի հարձակումների հետևում կանգնած է Գյուլենի կազմակերպությունը. Էրդողան
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմից կազմակերպվող ահաբեկչությունների հետևում կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որին Անկարան մեղադրում է Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ը:
«Պետք չէ կանխագուշակող լինել, որպեսզի հասկանանք, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հարձակումների հետևում կանգնած է Գյուլենի կազմակերպությունը»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Էլյազիգ և Վան քաղաքներում ոստիկանական բաժանմունքների մոտ երկու պայթյուններ են տեղի ունեցել: Իսկ երրորդ պայթյունը տեղի է ունեցել Խիզան քաղաքում: Ընդհանուր առմամբ, մահացել է 13 մարդ, վիրավորվել` 294-ը: