Թուրքիայում բարձրացրել են ահաբեկչության վտանգի մակարդակը
Թուրքիայի իշխանությունները բարձրացրել են երկրում ահաբեկչական վտանգի մակարդակը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Երկրում ահաբեկչական վտանգի մակարդակի բարձրացման մասին հայտնել է վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Նրա խոսքով՝ վերջին պայթյունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, տուժել է ավելի քան 200 մարդ, կազմակերպել էին քուրդ զինյալները, ովքեր կարող են հերթական ահաբեկչությունը կազմակերպել:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մեկ օրվա ընթացքում երրորդ պայթյունը տեղի էր ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու: Նախնական տվյաներով՝ մահացել է 3 զինվորական, ևս 6-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: