Ստամբուլում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով (տեսանյութ)
Ստամբուլում «Qatar Airways» ավիաընկերության «А330» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել այրվող շարժիչի պատճառով: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն՝ հղում տալով «ТАСС» գործակալությանը:
Արտակարգ վայրէջքը կատարվել է Ստամբուլի «Աթաթուրք»-ի օդանավակայանում: «Milliyet» թերթը գրում է, որ ինքնաթիռի ձախ շարժիչն այրվել է:
Պատահարի մանրամասները դեռևս չեն հրապարակվել:
«Qatar Airways» ավիաընկերությունը հաստատել է ինքնաթիռի վերադարձի մասին լուրրը: Ավիաընկերության տվյալներով՝ ուղևորները լքել են օդանավը: