Թուրքիայի հետախուզության աշխատակիցները մեղադրվում են Դինքի սպանության լուրը կոծկելու մեջ
Վերաքննիչ դատարանը պարզել է, որ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործում պետական պաշտոնյաները փաստաթուղթ էին կեղծել սպանությունը կոծկելու համար, որի մասին իմացել էին դեռ 6 ամիս առաջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Հրանտ Դինքի սպանության հետաքննությունը երկու զուգահեռ ուղղությամբ էր ընթանում: Առաջինը Ստամբուլում' որպես հանցագործություն: Իսկ երկրորդը' կապված պետական պաշտոնաների հետ, որոնք մեղադրվում էին անփութության մեջ: Այս գործի շրջանակներում տվյալ ժամանակի Տրապիզոնի նահանգային ժանդարմերիա հրամանատար, գնդապետ Ալի Օզի, հետախուզության բաժնի պետ կապիտան Մեթին Յըլդըզի, նույն բաժնի աշխատակից ենթասպա Օկան Շիմշեկի, սերժանտներ Վեյսալ Շահինի և Օնդեր Արազի նկատմամբ հարուցված գործի քննությունը ընթանում էր Տրապիզոնում: Դատարանը, չնայած որ մեղադրյալները Ջոշքուն Իղջիի կողմից տեղեկացվել էին Հրանտ Դինքի սպանության մասին, անհրաժեշտ քայլերը չկատարելու փաստարկով պաշտոնականը դիրքը շահագործած Օզին և Յըլդզին 6ական, իսկ մյուս 3 վկաներին 4-ական ամիս ազատազրկման էր դատապարտել:
Բողոքարկման հիման վրա որոշումը քննող վերաքննիչ գլխավոր դատախազությունը նշել է, որ Իղջին 6 ամիս առաջ տեղեկացրել էր Դինքի սպանության մասին, որը իմացել էր գլխավոր մեղադրյալներից մեկից' Յասին Հայալից: Չնայած սրան' մեղադրյալները սպառնացել էին ' ասելով. «Այս մասին եթե պատմես, կյանքիդ անվտանգությունը սպառնալիքի տակ կդնես»: Ըստ գլխավոր դատախազության' տեղեկատվության մասին Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը չտեղեկացրած մեղադրյալները Դինքի սպանությունից մեկ օր հետո' 2007թ. Հունվարի 20-ին իրականացնում են ինֆորմացիայի հաղորդագրություն, կարծես թե տեղեկությունը նոր էին ստացել: Գլխավոր դատախազությունը որոշմամբ մեղադրյալները «փաստաթղթերում կեղծիք» են կատարել, ուստիև պահանջել է որպեսզի դատական գործընթացը իրականացնի ծանր հանցագործությունների դատարանը: Եթե դատախազության որոշումը հաստատվի, ապա մեղադրյալները կդատապարտվեն 3-ից 8 տարվա ազատազրկման: