Մեկ օրվա ընթացքում երրորդ պայթյունը՝ Թուրքիայում. մահացել է 3 զինվորական
Ինչպես արդեն հայտնել էինք, Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթյուն էր տեղի ունեցել:
Մեկ օրվա ընթացքում երրորդ պայթյունը տեղի է ունեցել Հիզան քաղաքից ոչ հեռու: Նախնական տվյաներով՝ մահացել է 3 զինվորական, ևս 6-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Dogan» գործակալությանը:
Էլյազիգ և Վան քաղաքներում հնչած պայթյունների հետևանքով մահացել է 9 մարդ, տուժել՝ 210-ը: ԶԼՄ-ները հաղորդել են, որ պայթյուններից մեկը կազմակերպել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները, սակայն կուսակցությունը դեռևս իր վրա չի վերցրել պայթյունների պատասխանատվությունը: