Թուրք բժիշկները հերքել են Դեդ Հասանի սպանության հնարավոր պատվիրատուի՝ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևի մահվան լուրը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղեկություն էր տարածվել, որ սպանվել է Դեդ Հասանի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևը:
Ստամբուլի հիվանդանոցում, սակայն, հաղորդել են, որ քրեական հեղինակության վիճակը գնահատվում է ծանր:
«Վիճակը ծանր է: Նա չի մահացել»,- հաղորդել են «Интерфаксу» գործակալությանը հիվանդանոցի ընդունարանից:
«Օրենքով գող» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) սպանության հնարավոր պատվիրատուն՝ Ջանիևը, վիրավորվել է Թուրքիայում զինված հարձակման հետևանքով: Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հիվանդանոցում մահացել է:
«Օրենքով գող»-ի վրա հարձակվել են երկու զինված անձինք Ստամբուլում: Նրա վարորդը ևս վիրավորվել է, և նրա կյանքը փրկել չի հաջողվել: