Կարապի լճում ջրի բացակայությունը պայմանավորված է ջրավազանի մաքրման աշխատանքներով. Արթուր Գևորգյան
Ֆեյբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել «Քաղաքապետարան խաբար արեք, որ կարապները գրիլ դարձան» մակագրությամբ լուսանկար, որտեղ երևում է, որ Կարապի լճում բացակայում է ջուրը:
Նշվածի հետ կապված պարզաբանում տվեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, ով Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ինչպես Կարապի լիճը, այնպես էլ մայրաքաղաքի բոլոր մյուս արհեստական ջրավազանները, համաձայն պարտադիր պահանջների, շաբաթական առնվազն 1 անգամ ենթարկվում են մաքրման, որը կատարվում է ջրավազանում առկա ջուրը ցամաքեցնելով և ջրավազանի հատակը մանրակրկիտ մաքրելով, որից հետո այն կրկին լցվում է ջրով: Ի դեպ, մասնավորապես Կարապի լճի մաքրման աշխատանքների օր է սահմանված յուրաքանչյուր շաբաթվա հիգշաբթի օրը: Ինչ վերաբերում է կարապներին, ապա դրանք խնամվում են Կենդանաբանական այգու մասնագետների կողմից»: