Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ ազատվել են դավաճանների մեծամասնությունից
Թուրքիայի զինված ուժերը մաքրվել են դավաճանների մեծամասնությունից, իսկ աշխատանքից հեռացված անձանց թիվը կազմում է շուրջ 4 000 զինծառայող: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում: Այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
«Թուրքիայի զինված ուժերի շարքերը մաքրվել են դավաճանների մեծամասնությունից, և այսպիսով վերացվել է ներսից աջակցություն ստանալու հնարավորությունը»,- հայտնել է նա:
«Աշխատանքից ազատված զինծառայողների, ադ թվում՝ ցամաքային զորքերից, ռազմածովային ուժերից, ռազմաօդային ուժերից, առափնյա անվտանգությունից և ժանդարմերիայից, կազմում է 3725 մարդ»,- հավելել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
«Թուրքիայի ԶՈւ վերջին տվյալներով՝ դասալիքների թվում կան 9 գեներալներ և ծովակալներ, ընդհանուր 137 մարդ»,- հայտնում է գործակալությունը: