Սպանվել է Դեդ Հասանի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևը (լուսանկարներ և տեսանյութ)
Թուրքիայում սպանվել է Դեդ Հասանի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևը` «Ռովշան Լենկորանսկի» մականունով: Այս մասին գրում է Haqqin.az-ը՝ հղում տալով Report-ին:
Նշվում է, որ «օրենքով գողը» հրազենային մի քանի վնասվածք է ստացել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ նա Ստամբուլում պետք է մասնակցեր հավաքի: