Հերթական պայթյունը՝ Թուրքիայում
Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգ քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ հնչած պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ֆրանս պրես» գործակալությունը՝ անվտանգության ուժերում իր աղբյուրներին հղում տալով նշում է, որ վիրավորվել է առնվազն 120 մարդ։
Նախնական տվյալներով՝ ոստիկանական բաժանմունքի մոտ պայթեցվել է 2 մեքենա, որոնք ականապատ են եղել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Վան նահանգում մեքենա էր պայթել, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, իսկ ավելի քան 70-ը տուժել: