Նեխուրը դանդաղեցնում է ծերանալու գործընթացը
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենալավ մթերքներից մեկը՝ նեխուրը, դանդաղեցնում է ծերանալու գործընթացը: Նեխուրը հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։ Առավել հայտնի է նեխուր բուրավետը: Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից:
Այս բանջարեղենը առանձնանում է իր յուրօրինակ բաղադրությամբ. այն հարուստ է B1, B2, C, E և K վիտամիններով, կարոտինով, կալիումով, կալցիումով, նատրիումով, երկաթով, ցինկով, ֆոսֆորով ու մանգանով: Ավելին՝ վիտամիններն ու հանքանյութերը նեխուրում հավասարաչափ են: Այն օգնում է մարդկանց ազատվել սթրեսից, լարվածությունից: Այն խթանում է ստամոքսահյութի սեկրեցիան, ինչպես նաև օգնում է նիհարելուն: