Կյանքից հեռացել է հայտնի ռեժիսոր Արթուր Հիլլերը
Օգոստոսի 17-ին՝ Լոս-Անջելեսում, 92 տարեկան հասակում մահացել է հայտնի ռեժիսոր Արթուր Հիլլերը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Los Angeles Times-ին:
Արթուր Հիլլերը ծնվել է 1993թ-ի նոյեմբերի 22-ին կանադական Էդմոնթոն քաղաքում: Իր կարերան նա սկսել է CBC հեռուստաալիքում: 1955թվականին ռեժիսորը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ մի քանի տարի անց նկարահանել է «Անհոգ օրեր» ֆիլմը:
Նրա ֆիլմադարանում ընդհանուր առմամբ առկա է ավելի քան 30 աշխատանք, դրանց թվում են. «Սիրո պատմություն» (1970թ.), որն արժանացել է Օսկարի՝ «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում», «Հիվանդանոց» (1971թ.), «Ոչինչ չեմ լսում, ոչինչ չեմ տեսնում» (1989) և այլն: