Պայթյուն՝ Վանում. կա 3 զոհ և 70 վիրավոր
Թուրքիայի Վան նահանգում մեքենա է պայթել, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, իսկ ավելի քան 70-ը տուժել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
Նշվում է, որ ոստիկանական տեղամասից ոչ հեռու հնչած պայթյունից տուժել է 71 մարդ, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Տուժածների թվում կա 17 ոստիկան: Բացի այդ, զոհվածների թվում կա մեկ երեխա:
Ավելի վաղ, Թուրքիայի իշխանությունները հայտնել էինք, որ ձերբակալել են ահաբեկչություն իրականացնողին: Ըստ իշխանությունների՝ ահաբեկչության հետևում կանգնած է Քուրդիստանի բանվորական կուսակցությունը: