Քլոե Քարդաշյանն առաջին անգամ խոսել է մաշկի քաղցկեղի մասին
32-ամյա Քլոե Քարդաշյանը իր քրոջ` Քենդալ Ջենների հետքերով սկսել է պատմել իր սարսափելի հիվանդության մասին: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Քլոեն խոստովանել է, որ մաշկի քաղցկեղ է ունեցել: Բարեբախտաբար հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում և բուժումը հաջող է եղել: «Իմ մեջքին խալ կար, որը, պարզվեց, չարորակ էր: Իմ մաշկից կտրել են 20 սմ: Դա ցավոտ էր, քանի որ ես զրկվեցի իմ մաշկի մեծ հատվածից»,- ասել է նա:
Սակայն հաջող վիրահատությունից հետո Քլոեի կրծքի տակ որոշ ուռածություն է նկատվել, և նա անմիջապես բժշկի է դիմել: Մասնագետները հանգստացրել են նրան: Այդ ամենից հետո նա սկսել է ավելի ուշադիր հետևել իր առողջությանը, զբաղվել սպորտով: