Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը նշել են, թե միմյանց մարմնի որ մասերն են հավանում
ԱՄՆ-ի ամենահայտնի և սկանդալային զույգը` Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, դարձել են «Harper’s Bazaar»-ի ֆոտոսեսիայի գլխավոր հերոսները: Ֆոտոսեսիայի հեղինակն է Կառլ Լագերֆելդը: Աստղերի լուսանկարների հետ մեկտեղ երկրպագուներին սպասում էր ևս մի անակնկալ` հարցազրույցի տեսքով: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Այսպես, ամուսինները երկրպագուների հետ կիսվել են, թե որոնք են համարում միմյանց մարմինների ամենասիրելի մասերը: «Ես սիրում եմ իմ պրեսը: Երբ ես հղի չեմ, այն շատ հարթ է: Սիրում եմ Քանյեի սիրտն ու ոտքերը»,- խոստովանել է Քիմը:
Քանյեն ևս նշել է, որ սիրում է Քիմի սիրտը: Քանյեն նաև խոստովանել է, որ շատ է սիրում Քիմի մերկ սելֆիները: