Սոբչակը մահից է փրկվել
Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հազիվ է փրկվել մահից: Կիև-Մոսկվա վայրէջքի ժամանակ ինքնաթիռը կրկին վեր է բարձրացել, իսկ շարժիչից ուժեղ ձայն լսվել: Ըստ ականատեսների ամենասարսափելին այն էր, որ դիմացից շարժվում էր այլ ինքնաթիռ: Բարեբախտաբար, օդաչուն կարողացել է ժամանակին կանգնեցնել ինքնաթիռը: «Ես առաջին անգամ տեսա վախեցած ուղեկցորդուհիներին և բացահայտեցի, որ ես շատ եմ վախենում ինքնաթիռից»,- ասել է Սոբչակը: