Ադրբեջանին հետաքրքրում են ռուսական «Սմերչ»-ները, ինքնագնաց հրետանին, ռազմական ուղղաթիռներն ու զենիթային համալիրները. փորձագետ
Բաքվում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նրա ադրբեջանցի կոլեգա Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կասպյան շրջանում հավաքական անվտանգության համակարգի ստեղծման պլանները: Այս մասին «Известия»-ի հաղորդել է ռազմագիվանագիտական շրջանակներում գտնվող աղբյուրը:
Ըստ աղբյուրի, Սերգեյ Շոյգուն Բաքու կատարած այցի ընթացքում փոխանցել է ռուսական ռազմական գերատեսչության առաջարկությունների փաթեթը և ստացել համապատասխան առաջարկությունների փաթեթ ադրբեջանական կողմից: Այժմ կողմերը նախատեսում են համաձայնեցնել իրենց դիրքորոշումները:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Կասպյան ծովում միջադեպերի կանխարգելման ծրագրի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է հնգակողմ համաձայնություն (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան):
Շոյգուի և Հասանովի բանակցությունների մյուս կարևոր թեման դարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը: «Известия»-ի աղբյուրը պատմել է, որ խոսքը մի քանի տարի առաջ ստորագրված մեծ պայմանագրի մի մասի վերանայման մասին է:
Ըստ «Զինամթերքի արտահանում» ամսագրի խմբագիր Անդրեյ Ֆրոլովի, հնարավոր է, որ խոսքը որոշ զինատեսակների փոխարինման մասին է: Մասնավորապես, ըստ նրա, Ադրբեջանը ցանկանում է գնել «Սմերչ» ծանր տեխնիկայի փոխարեն, ինչը պայմանավորված է Ղարաբաղում դրության վերջին զարգացումներով: Ըստ նրա, հնարավոր է, որ Ադրբեջանը հրաժարվի «БМП-3»-ից, որը որոշ ռազմական գործողությունների համար այնքան էլ կարևորություն չունեցող զենք է: Դրանք կարող են փոխարինվել կամ նոր «Սմերչ»-ներով, կամ ինքնագնաց հրետանիով` «Մստա»-ով: Ադրբեջանցիները, հնարավոր է` գնեն նաև նոր ռազմական ուղղաթիռներ` «Մի-35», զենթիային «Պանցիր» համալիրներ, որոնք արդյունավետ են անօդաչուների և օպերատիվ-մարտավարական հրթիռների համար: