Իրանում պատմել են՝ ինչպես է ՌԴ-ն օգտագործում Համադանի ավիաբազան
Ռուսաստանը Համադանի ավիաբազան օգտագործում է միայն ռազմական ինքնաթիռների վերալիցքավորման համար: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Ալաեդդին Բորուջերդին, ում խոսքերը ներկայացնում է «Tasnim» գործակալությունը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Այն, ինչ տեղի է ունենում Համադանի ավիաբազայում, ռուսական ինքնաթիռների թռիչքներն են, որոնք իրականացվում են Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կանոնակարգմամբ և Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրաքի միջև քառակողմ համագործակցության շրջանակում»,- ասել է նա:
«Միակ բանը, որ տեղի է ունենում այդ թռիչքների ընթացքում, վերալիցքավորումն է, որը թույլ է տրվում երկկողմանի և քառակողմ համագործակցությամբ: Համագործակցությունը լիովին օրինական է»,- հավելել է նա: