Էրդողանի գնում է Թեհրան՝ քննարկելու Թուրքիա-Իրան-Ռուսաստան կոալիցիան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Թեհրան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Fars» գործակալությանը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ այցի նպատակն այն է, որ քննարկվի Ռուսաստան-Թուրքիա-Իրան կոալիցիան Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում:
Ինչպես հաղորդվում է, ավելի վաղ Էդողանը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որոնց հիմնական թեման Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցումն է եղել:
«Al-Hayat» թերը նշոււմ է, որ ուշադրություն դարձնելով այն բանի վրա, որ որոշ տվյալներով՝ Էդրողանը կարճաժամկետ այցով Իրանում էր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, այս այցը կարող դառնալ Անկարայի և Թեհրանի հարաբերությունների կարգավորման համար կարևոր խթան:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ մոտ ժամանակներս պետք է բանակցություններ տեղի ունենան՝ երեք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: