Դա այլասերված մտածելակերպի ցուցադրում է. Թուրքիայի ԱԳՆ-ն կոպտորեն քննադատել է Գերմանիային
Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այսօր քննադատել է Գերմանիային՝ այն մեկնաբանության համար, որ թուրքական իշխանությունները Մերձավոր և Միջին Արևելքում նպատակադրված համագործակցում են իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների հետ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այդ մեղադրանքները այլասերված մտածելակերպի ցուցադրումն են, որոնցով փորձում են արդեն տևական ժամանակ հարձակվել մեր կառավարության և նախագահի վրա»,- նշվում է Թուրիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Երեկ գերմանական «ARD» հեռուստաընկերությունը, վկայակոչելով Գերմանիայի կառավարության գրավոր նամակը, հաղորդել էր, որ Թուրքիայի կառավարությունը նպատատադարված համագործակցում է իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների հետ Մերձավոր և Միջին Արևելքում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակտիվ աջակցությամբ:
Այսպիսով Գերմանիայի կառավարությունն առաջին անգամ ուղիղ կապ է տեսել թուրք նախագահի և ահաբեկչական խմբավորումների միջև: