Բաքվում աշխատանքից ազատում են Թուրքիայի քաղաքացիներին
Բաքվի «Կովկաս» ինստիտուտում 50 դասավանդող է աշխատանքից ազատվել: Նրանք Թուրքիայի քաղաքացիներ են: Համապատասխան հրամանը ստորագրել է համալսարանի ռեկտորի լիազորությունները կատարող Էլմար Հասիմովը: Այս մասին գրում է «Qafqazinfo»-ն:
Հասիմովը հայտնել է, որ թուրք դասավանդողների հետ կնքված պամանագրերի ժամկետներն ավարտվել են և չեն երկարաձգվի:
«Աշխատանքից հեռացվածների թվում կան պրոֆեսորներ, դեկաններ, աբիոնների վարիչներ: Նրանք բոլորը մինչև այս ամսվա վերջ կլքեն Ադրբեջանը և կվերադառնան Թուրքիա: Նրանց պարտավորությունները նշանակվել են արդեն տեղական կադրերին»,- հայտնել է Հասիմովը:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին «Կովկաս» համալսարանը հանձնվել էր Բաքվի նավթի բարձրագույն դպրոցի ենթակայությանը: