Ջամալան ելույթ կունենա Ստամբուլում
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա հաղթող, ուկրաինացի երգչուհի Ջամալան ելույթ կունենա Ստամբուլում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Anadolu» գործակալությանը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը` համերգը նախատեսված է օգոստոսի 17-ին՝ վաղը, իսկ այսօր, Ջամալան ելույթ կունենա թուրք երգչուհի Սերթաբ Էրեների հետ: Ինչպես հայտնել է Ջամալան` ավելի վաղ, նա մասնակցել է տարբեր փառատոների Թուրքիայի տարածքում, սակայն երբեք մենահամերգ չէր ունեցել այնտեղ:
Երգչուհու խոսքով՝ Էրեների հետ նրանք կկատարեն «Everyway That I Can» երգը, որի շնորհիվ թուրք երգչուհին 2003 թվականին հաղթել էր «Եվրատեսիլ»-ում:
Ինչ վերաբերում է Ստամբուլում կայանալիք համերգին, ապա դրա հիմնական մասը նվիրված կլինի թյուրքական, ղրիմ-թաթարական երգերին:
Ջամալան խոստովանել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո տատանվում էր գնա՞լ Թուրքիա, թե՞ ոչ:
Ջամալայի հոնորարները «Եվրատեսիլ»-ում հաղթելուց հետո բազմապատկվել են հինգ անգամ: