Ադրբեջանում հատուկ գործողություններ են իրականացվում գուշակների դեմ
Ադրբեջանի իշխանությունները հատուկ գործողություններ են սկսել գուշակների դեմ: Ինչպես հայտնում է Trend-ը՝ օգոստոսի 16-ին Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեի համապատասխան շրջանային բաժինները Ներքին գործերի նախարարության տեղի բաժինների հետ համատեղ ստուգումներ են իրականացրել Շամախիի և Ուջարի շրջաններում՝ գուշակների դեմ:
Ստուգումների ընթացքում հարցաքննվել է շրջանների երկու բնակչուհի՝ Մալահաթ Գաֆարովան և Սվետա Իսմայիլովան:
Հարցաքննության ժամանակ գուշակները նախազգուշացվել են անօրինական գործունեության համար վարչա-քրեական պատասխանատվության մասին: Կանայք ասել են, որ զղջում են իրենց արարքների համար և այլևս չեն զբաղվի այդ գործունեությամբ: