Չավուշօղլուն և Քերրին քննարկել են Գյուլենի հանձնման հարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Չավուշօղլուն և Քերրին քննարկել են նաև Սիրիայի իրավիճակը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենի համար 2 ցմահ և 1 900 տարվա բանտարկություն է պահանջել: