Էրդողանը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կվերականգնի մահապատիժը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական երկրները անմիջապես մահապատիժ կիրականացնեն, եթե իրենց տարածքում նույնպես ահաբեկչական հարձակումները այնպիսի մասշտաբների հասնեն, ինչպիսին Թուրքիայում է: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Եթե Եվրոպայում այնպիսի ահաբեկչություններ տեղի ունենան, ինչպիսիք Թուրքիայում են, ապա նրանք անմիջապես կվերականգնեն մահապատիժն ու արտակարագ իրավիճակ կհայտարարեն»,- ասել է Էրդողանը՝ դրանով պատասխան տալով բոլոր նրանց, ովքեր Թուրքիային մեղադրում են մահապատիժը վերականգնելու ցանկության համար:
Հուլիսի 16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Էրդողանն ու Յըլդըրըմը հայտարարել էին, որ կվերանայեն մահապատժի վերաբերյալ օրենքը: