Պամելա Անդերսոնը մտադիր է մասնակցել 2-րդ «Արևելյան տնտեսական ֆորում»-ին
Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը մտադիր է մասնակցել 2-րդ «Արևելյան տնտեսական ֆորում»-ին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պամելա Անդերսոնը ֆորումին կմասնակցի կազմակերպիչների հրավերով:
Առաջին անգամ «Արևելյան տնտեսական ֆորում»-ին դերասանուհին մասնակցել է 2015 թվականի Վլադիվոստոկում: Պամելա Անդերսոնը հանդիպել է բնապահապանության նախարարների հետ և մասնակցել բարեգործական աճուրդին՝ ի աջակցություն հազվադեպ կենդանիների փրկության:
Ֆորումը երկրորդ անգամ տեղի կունենա Վլադիվոստոկում սեպտեմբերի 2-3-ը: Նշվում է նաև, որ ֆորումին հրավիրված է նաև Լեոնարդու դիԿապրիոն: