Բեռնարդ Շոու. «Ոսկե կանոնն ասում է՝ չկան ոսկե կանոններ»
«Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է անընդհատ նրան նայել, մինչ ուրիշները ձեր գրպաններն են փորփրում»:
«Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մենք չափից շատ ժամանակ ունենք մտածելու' արդյոք երջանի՞կ ենք մենք, թե ոչ»:
«Երբեք մի մատնանշեք սխալները, եթե չգիտեք, թե ինչպես ուղղել դրանք»:
«Ավելի լավ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի: Ճիշտ է նրանց երբեմն խեղդում են, բայց հազվադեպ են լքում»:
«Շեքսպիրը վաղուց արդեն նկատել է, որ կնոջը պետք է մի ամուսին կիրակի օրվա, իսկ մյուսը շաբաթվա մնացած օրերի համար»:
«Զգուշացիր նրանից, ով չի պատասխանել քո հարվածին»:
«Ի՞նչ է բարձունքը. վերջին քայլն անկումից առաջ»:
«Ինչ-որ բան իմանալու միակ միջոցն ինչ-որ բան անելն է»:
«Ասա մարդուն, որ երկնքում 978.301.246.569.987 հատ աստղ կա, և նա կհավատա, բայց փակցրու «Նոր է ներկված» ցուցանակ, և նա անպայման կստուգի դա»:
«Այնքան շատերն են կարծում, թե բարի սիրտ ունեն, մինչդեռ դա ընդամենը թույլ նյարդերն են»: