Թուրքիան Հունաստանին խնդրել է վերադարձնել իրենց զինվորականներին
Թուրքիայի արդարադատության նախարարությունը Հունաստանին խնդրել է վերադարձնել այն զինվորականներին, ովքեր ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել են Հունաստան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Խոսքը 8 զինվորականի մասին է, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան: Նրանք հերքել են իրենց մասնակցությունn ապստամբությանը և հայտնել, որ անվտանգության նկատառումներից ելնելով են փախել՝ փրկելու սեփական կյանքը:
Հուլիսի 21-ին Հունաստանում դատավարություն էր սկսվել Թուրքիայից փախած զինվորականնների դեմ: Նրանց 2 ամսվա ազատազրկաման են դատապարտել այն բանի համար, որ անօրինական հատել են սահմանը: