Արմեն Մարտիրոսյանը չի՞ ղեկավարելու «Բարև Երևանի» ավագանու խմբակցությունը
Իմ ավագանիում լինելը չի նշանակում, որ ես եմ ղեկավարելու խմբակցությունը, ամենայն հավանականությամբ դա ուրիշ մարդ կղեկավարի: Մենք այնտեղ այնպես ենք պատկերացնում աշխատանքը, ինչպես խորհրդարանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարև Երևան» դաշինքը գլխավորող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա միաժամանակ ավելացրեց, որ իրենք ավագանիում պատկերացնում են իրենց աշխատանքն այնպես, ինչպես խորհրդարանում: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ հավաքվել է թիմ, որը փորձառու է և այդ փաստը դրական ազդեցություն է ունենալու իրենց աշխատանքի վրա:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ եթե քաղաքական լուծումները նման լինեն կհամագործակցեն ԲՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է ավագանիում աշխատանքին, բանախոսն ասաց, որ երբ պատգամավոր էր, Խորհրդարանում ևս քիչ են եղել, սակայն 131 պատգամավորների մեջ կարողացել են դիմադրել և աշխատել, նրա կարծիքով՝ 65 հոգու հետ ավելի հեշտ է: