Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը դուրս է գրվել հոգեբուժարանից
43-ամյա օսկարակիր դերասանուհին դուրս է գրվել հոգեբուժարանից՝ մեկ ամիս տևողությամբ բուժում անցելուց հետո: Հիշեցնենք, որ նրա մոտ ախտորոշվել էր երկբևեռ խանգարում:
Քեթրին Զետա-Ջոնսի ամուսինը՝ Մայքլ Դուգլասը, հայտարարել էր, որ անպայման կայցելի կնոջը և իր կյանքի այս ծանր պահին մենակ չի թողնի: Սակայն պապարացցիներին հաջողվել է նկարել, թե ինչպես է Քեթրինը հիվանդանոցից դուրս գալիս միայնակ և ինքնուրույն նստում ղեկին: