Թուրքիայում լուծարվել է կապի և հաղորդակցության նախարարությունը
Թուրքիայում լուծարվել է Կապի և հաղորդակցության նախարարությունը: Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Haberturk»-ին:
«Կապի և հաղորդակցության նախարարությունը լուծարվել է»,- ճեպազրույցի ընթացքում հայտնել է նա:
Նրա խոսքով՝ գերատեսչությունների լիազորությունները փոխանցվել են ինֆորմացիոն և բարձր տեխնոլոգիաների կառավարմանը:
Հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ, որը ձախողվեց, մեղադրվում է ամերիկաբնակ թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գոյւլենը: Էրդողանը հրամայել է փակել նրա հետ կապ ունեցող ավելի քան հազար մասնավոր դպրոց: